«Լոռիի» նորեկները
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Լոռի» է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիական «Ֆրոնլեյթեն», «Վեյց», «Դյոչլանդսբերգեր» ակումբներում։
Ջակովիչի նախորդ թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերեւոն»։
Նա կնքել է մեկ տարվա պայմանագիր, հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Լոռի» է տեղափոխվել նաեւ հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։
26-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի «Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի սուպերգավաթակիր է։
Ղանդիլյանի նախորդ ակումբը եղել է Երեւանի «Ալաշկերտը»։
«Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։