Նախագահը կարող էր դիմել ՍԴ, բայց նա չի ընտրել այս տարբերակը. Տարոն Սիմոնյան (Տեսանյութ)
Նախագահը կարող էր դիմել ՍԴ, բայց նա չի ընտրել այս տարբերակը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցության որոշումն արտահայտել են իրենց քվեարկությամբ. «Այդ հարցի քննարկամն համար մենք հատուկ նիստ ենք հրավիրելու, քննարկելու ենք, թե ինչպես վարվել մինչեւ հանրաքվեի օրը։ Նիստի օրն այս պահին չգիտեմ, բայց հանդես կգանք հայտարարությամբ»։
Պատգամավորի խոսքով՝ ամենաբարձր աստիճանով քարոզարշավը սկսվել է։
«Քարոզչությունը ոչ միայն մեկնարկել է, այլեւ պարոն Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, սա նշանակում է, որ ամենաբարձր աստիճանով քարոզչամեքենան գործի է դրվել, թե ինչ կլինի հետագայում, ժամանկը ցույց կտա»,– ասաց Սիմոնյանը։
ՍԴ դատավորների միջոցով հնարավո՞ր է վիճարկվի հանրաքվեն հարցին, պատգամավորը պատասխանեց. «Նախագահն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան եւ պատգամավորների մեկ հինգերորդը»։