Հայաստանը և Ճապոնիան քննարկում են քաղաքների միջև եղբայրական կապեր հաստատելու հնարավորությունը. դեսպան
Հայաստանը եւ Ճապոնիան քննարկում են քաղաքների միջեւ եղբայրական կապեր հաստատելու հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջում Յամադան:
Ճապոնացի դիվանագետը նշեց, որ աշխատում է այս ուղղությամբ, ինչպես նաեւ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:
«Հիմա փորձում ենք մեր գործողությունները համակարգել, գտնել քաղաքներ, որոնք միմյանց ավելի ներդաշնակ են»,- նշեց դեսպան Յամադան: