Զլատան Իբրահիմովիչը՝ միլանյան դերբիում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ինտերին» խփած գոլի շնորհիվ դարձել է միլանյան դերբիի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 38 տարեկան, 129 օրական։
Նախորդ ռեկորդը պատկանում էր 1949-1961-ին «Միլանում» հանդես եկած շվեդ կիսապաշտպան Նիլս Լիդհոլմին՝ 38 տարեկան, 43 օրական։
Հիշեցնենք, որ «Միլանը» «Ինտերին» պարտվել է 2։4 հաշվով։