Հայ ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-ին կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Էդուարդ Սահակյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով:
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (87կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլին:
63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի վրացի Լեւան Կավջարաձեն:
Կարապետ Չալյանը որակավորման փուլում կմրցի Շվեցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ:
Մաքսիմ Մանուկյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից. մրցակիցը վրացի Տորնիկե Ձամաշվիլին է:
130 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբահ Սալեհ Շարիաթիի հետ:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնի փետրվարի 11-ին: Հունահռոմեականները պայքարը կավարտեն փետրվարի 12-ին:
Մեկնարկային գոտեմարտերտ կսկսվեն Երեւանի ժամանակով 12:30-ին