Հալածանքի պատճառով դեռահասների միջեւ վիճաբանությունը հանգեցրել է նրանցից մեկի սպանության
Ամերիկյան Տեխաս նահանգում տեղի է ունեցել ողբերգություն. սպանել են 16-ամյա դեռահասի, որը պաշտպանել է մեկ ուրիշ տղայի, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ Սեմ Ռեյնոլդսին սպանել են ավելի վաղ տեղի ունեծացի պատճառով. նա պաշտպանել է հալածանքի ենթարկված տղային, որն ավելի երիտասարդ էր:
Այնուհետեւ Սեմի մոտ ծագել են խնդիրներ դեռահասի հետ, որից Սեմը պաշտպանել էր մյուս տղային:
Դեռահասին հրազենային վնասվածք են հասցրել կրծքավանդակի շրջանում նրա եւ կասկածյալի բնակության տարածքում տեղի ունեցած երեկոյան միջադեպի հետեւանքով:
Նրանք երկուսը սովորում էին Արլինգթոնի միջնակարգ դպրոցում: Կասկածյալը ձերբակալվել է: