Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ժիգուլին» բեռնատարների միջև ջնջխվել էր…». Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 3-ամյա երեխա

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Յուսեֆ Հասսանալիզադեհի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:


Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել Իրանի քաղաքացու մեղավորությունը 4 մարդու կյանք խլած ճանապարհային պատահարի համար:


57-ամյա Յուսեֆին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կմ հատվածում Յուսեֆ Հասսանալիզադեհն իր վարած «Սկանիա» բեռնատար մեքենայով խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, սահմանափակ տեսանելիության, ճանապահի՝ դեպի ձախ շրջադարձային ու վայրէջքային թեքության պայմաններում չի պահպանել ընթացքի ավելի դանդաղ արագությամբ իր առջևից նույն ուղղությամբ ընթացող «Վազ-2107»-ի ու դրա առջևում գտնվող «Սկանիա» բեռնատարի անվտանգությունն ապահովող միջտարածությունը, ստեղծել է վթարային իրավիճակ, բախվել է «ՎԱԶ-2107»-ի հետնամասին, ճզմել-դեֆորմացրել է այդ մեքենան և առաջացրել է մեքենայում գտնվող չորս անձանց՝ մի ընտանիքի անդամների մահը:

«ՎԱԶ-2107» մեքենան վարում էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա Ծովակ Խ.-ն: Մեքենայում էին նրա 27-ամյա կինը՝ Տաթևիկը, 3-ամյա դուստրը՝ Նարեն ու Ծովակի 58-ամյա մորաքույրը՝ Սվետլանան…

2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Սկանիա» բեռնատարի իրանցի վարորդ Յուսեֆ Հասսանալիզադեհը առնվել է կալանքի տակ:

Գործի դատաքննության ընթացքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներում Յուսեֆ Հասսանալիզադեհը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, իր վարած «Սկանիա» բեռնատարով դուրս է եկել Երևանից և ուղևորվել Իրան: Իր առջևից ընթանում էր գործընկերը՝ Ամինը՝ նույնպես «Սկանիա» բեռնատարով:

Ժամը 18-ի սահմաններում Մեղրիի սարից իջնում էին: Ինքը նկատել է, որ Ամինը իրենից մոտ 50 մետր ներքև կարծես թե կայանել է մեքենան ճանապարհի աջ երթևեկելի գոտում: Երբ ինքը շրջադարձ է կատարել և մոտ 20 մետր ընթացել է առաջ, իր բեռնատարին վազանցել է մի սպիտակ «Ժիգուլի», որը սկսել է ընթանալ իր բեռնատարի առջևից: Այդ պահին իրենց միջև տարածությունը մոտ 5 մետր կարող էր լինել: Ինքն արգելակել է, բայց բախվել է սպիտակ «Ժիգուլու» հետնամասին, հրելով տարել, հարվածել է Ամինի մեքենայի հետնամասին: «Ժիգուլին» երկու բեռնատարների միջև տրորվել է…

Տուժողի իրավահաջորդ Վանիկ Ա.-ն հայտնել է, որ տուժողներից մեկն իր քույրն էր՝ Տաթևիկը: Նա ամուսնու, երեխայի ու ամուսնու մորաքրոջ հետ ամուսնու վարած մեքենայով երեխային բժշկական հետազոտության էր տարել Կապան: Դեպքի պահին նրանք վերադառնում էին տուն…

Գործով վկա Ամին Նադերալին հայտնել է, թե Իրանի քաղաքացի է, վարում է «Սկանիա» բեռնատար մեքենա, որով տարբեր ընկերությունների պատվերով բեռնափոխադրումներ է իրականացնում: Ամբաստանյալ Յուսեֆ Հասսանալիզադեհին ճանաչում է որպես գործընկերոջ, նա նաև իր հոր ընկերն է: Դեպքի օրն իրենք միասին՝ յուրաքանչյուրն իր բեռնատարով, դուրս էին եկել Երևանից և ուղևորվել էին Իրան:

Մեղրիի սարը իջնելիս ինքը շատ դանդաղ էր վարում մեքենան: Իր մեքենայի հետևից հանկարծ հարված է զգացել: Այդ պահին արգելակել է: Բայց մի քանի մետր առաջ գնալուց հետո է մեքենան կանգնել: Նայել է հայելուն ու տեսել է, որ Յուսեֆի վարած բեռնատարը կանգնած է իր մեքենայից յոթ-ութ մետրի վրա: Անմիջապես ինքն իջել է մեքենայից, տեսել է, որ Յուսեֆի մեքենայի խցիկի տակ ճմռված, ջնջխված սպիտակ «Ժիգուլի» կա…

Գործով վկա Պետրոս Մ.-ն հայտնել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ինքը որդու և հարսի հետ որդու վարած «Օպել» մեքենայով Մեղրի քաղաքից ուղևորվել էր Երևան: Հասել էին ճանապարհի վերելքային հատվածին: Տեսել է, որ հանդիպակաց ուղեմասով իրենց ընդառաջ ընթանում է բեռնատար մեքենա, նրա հետևից՝ 4-5ետր հեռավորության վրա, ընթանում էր սպիտակ «07»:

Երբ իրենց «Օպելը» հավասարվել է «07»-ի առջևից ընթացող բեռնատարին, աջ շրջադարձից իր տեսադաշտում հայտնվել է մեկ այլ բեռնատար, որը բարձր արագությամբ շրջադարձը կատարելով՝ էլ ավելի բարձր արագությամբ ընթանում էր առաջ: Իր որդին մեքենան աջ է քաշել՝ կողնակի տարածք: Հավասարվել են «07»-ին: Նույն պահին բարձր արագությամբ ընթացող բեռնատարը առջևի մասով հարվածել է «07»-ի հետևի մասին ու հրելով այդ մեքենան տարել, հարվածել է առջևից շատ դանդաղ ընթացող մյուս բեռնատարի հետնամասին: «07»-ը մնացել է երկու բեռնատարների արանքում ու ճզմվել է… Իրենք անմիջապես իջել են մեքենայից, գնացել են դեպի վթարված մեքենան: Նրան հարվածած բեռնատարի վարորդի դուռը բացվել է, վարորդն ընկել է ճանապարհին: Առջևում կանգնած բեռնատարի վարորդը նրան քաշելով դուրս է բերել ճանապարհից: Իրենք տեսել են, որ «07»-ը ամբողջովին ջնջխվել է…

Դատարանը Յուսեֆ Հասսանալիզադեհին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 6 տարի 8 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ից:

Ամբաստանյալից հօգուտ տուժողների իրավահաջորդների կբռնագանձվի 6 միլիոն դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի, և 730 հազար դրամ՝ որպես պատճառված գույքային վնասի հատուցում:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 160 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ու ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Վերաքննիչ դատարանում գործը քննվեց Ս. Մարաբյան, Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան կազմով:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն իր բողոքում նշել էր, թե առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել՝ ինչու իր պաշտպանյալի նկատմամբ չի կիրառվել Համաներման ակտի համապատասխան դրույթը կամ՝ պայմանական դատապարտություն: Պաշտպանն ընդգծել էր,թե դատական նախորդ ատյանը պատշաճ չի գնահատել այն, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել, ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, վատառողջ է, ընդունել է իր դեմ ներկայացված քաղհայցի պահանջները: Պաշտպանի կարծիքով՝ առկա են հիմքեր, որպեսզի իր պաշտպանյալն ազատազրկման ձևով պատիժը չկրի: Նա պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, Յուսեֆ Հասսանալիզադեհի նկատմամբ նշանակել մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված ամենամեղմ պատիժը, նրա նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթն ու նրան ազատել պատժի կրումից, իսկ պատժաչափը չմեղմացնելու դեպքում՝ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան ու ամբաստանյալին ազատ արձակել:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նշել էր, թե առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը չի համապատասխանում արարքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին: Բողոքում շեշտված էր, որ ամբաստանյալն ի սկզբանե իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել, միայն դատարանում է խոսել զղջման ու մեղքն ընդունելու մասին՝ ցանկանալով մեղմ պատիժ ստանալ, այսինքն՝ զղջումը եղել է «ոչ իրական»: Ըստ բողոքաբերի՝ դատարանը պատշաճ չի գնահատել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատժի խստացման առումով:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանն ու ամբաստանյալը պնդեցին վերաքննիչ բողոքը, խնդրեցին այն բավարարել ու մերժել տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը:

Իսկ վերջինս խնդրեց բավարարել իր բողոքն ու մերժել պաշտպանական կողմի բերած բողոքը:

Մեղադրող դատախազն առարկեց ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած բողոքի դեմ, չառարկեց տուժող կողմի բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգեց, որ բողոքաբերները չեն հիմնավորել իրենց բողոքներում նշված պահանջները, այլ միայն թվարկել են քրեական գործում առկա հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել:

Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժաչափը, այն իրապես կրելու նպատակահարմարությունը հիմնավորված և օրինական են, պատժի մասով՝ ինչպես մեղմացման, այնպես էլ խստացման առումով, դատավճիռը փոփոխելու հիմքեր չկան: Կատարված արարքի ծանր հետևանքները հիմք են տալիս ամբաստանյալի նկատմամբ սահմանելու իրական ազատազրկման ձևով պատիժ, ինչը և արվել է առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը՝ բերված վերաքննիչ բողոքները մերժվեցին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի 8 ամիս ազատազրկումով, թողնվեց անփոփոխ, օրինական ուժի մեջ:

 

դիտվել է 2100 անգամ
Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan