«Գանձասար-Կապանը» 2 շաբաթ հավաք կանցկացնի Կատալոնիայում
«Գանձասար-Կապանն» այս գիշեր կմեկնի Կատալոնիայի Լյորետ դե Մար քաղաք, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Այն կտեւի մինչեւ փետրվարի 22-ը։
Բարձրագույն խմբի 15 տուրից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավորով 9-րդ տեղում է։ 16-րդ տուրում կապանցիները փետրվարի 29-ին կհյուրընկալվեն «Փյունիկին»։