Բրազիլիայի զբոսաշրջության նախարարութունն իր կայքում տեղադրել է Ռիո չայցելելու կոչ պարունակող զբոսաշրջիկի գրառումը
Բրազիլիայի զբոսաշրջության Embratur նախարարութունն Ինստագրամի իր էջում տեղադրել է թալանված զբոսաշրջիկի գրառումը, որը կոչ է արել «երբեք չայցելել Ռիո դե Ժանեյրո», հղում անելով Globo-ին՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Նախարարությունը կիսվել է Քրիստոսի արձանի լուսանկարով, որի վրա զբոսաշրջիկը գրել է․ «Ռիոն գեղեցիկ քաղաք է, բայց միայն գեղեցկությունը բավարար չէ։ Ես ընտանիքիս հետ այստեղ անցկացրի ընդամենը երեք օր, որոնց ընթացքում մեզ թալանեցին, իսկ իմ 9-ամյա քույրը բռնի թալանի ականատես դարձավ»։
Զբոսաշրջիկը շարունակել է, որ «ոչ մեկին խորհուրդ չի տա այս քաղաք այցելել, քանի որ վախենում էր անգամ բնակարանից դուրս գալ»։
Նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել կատարվածի վերաբերյալ եւ խոստովանել է, որ գրառումը սխալմամբ է տեղադրել, քանի որ իր խնդիրը երկրում զբոսաշրջության խրախուսումն է, հաղորդում է հեռուստաալիքը։
Մինչդեռ Բրազիլիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում առավել զգուշավորություն ցուցաբերել։ Չնայած այն հանգամանքին, որ սպանությունների թիվն այտեղ նվազագույնն է 1991 թվականից սկսած, հափշտակությունն ու ավտոմեքենաների գողությունը շատ տարածված են։ Միայն Ռիոյում 1 տարվա ընթացքում գրանցվել է հափշտակության 120,5 հազար դեպք։