Լեհաստանում հարյուրավոր ներգաղթյալների ֆիկտիվ աշխատանքի տեղավորելու համար ադրբեջանցիներ և ուկրաինացիներ են ձերբակալվել
Լեհաստանի սահմանային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի քաղաքացիների կազմակերպված հանցավոր խմբում մասնակցության համար, որոնք ֆիկտիվ աշխատանքի տեղավորման ճանապարհով կազմակերպել են այլ երկրներից Լեհաստանում ավելի քան 500 ներգաղթյալի անօրինական բնակությունը, հաղորդում է 112.ua-ն՝ հղում անելով Radio Dla Ciebie-ին:
Սահմանապահների տեղեկություններով՝ հանցավոր խմբում են եղել Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես նաեւ ադրբեջանական ծագում ունեցող Ուկրաինայի 2 քաղաքացիներ եւ մեկ լեհուհի՝ նրանցից մեկի կինը:
Հանցավոր խումբը կազմակերպել է առնվազն 537 արտասահմանցիների ֆիկտիվ աշխատանքի տեղավորումը, նրանց թվում են եղել Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի քաղաքացիներ:
Լեհաստանի սահմանային ծառայության տվյալներով՝ հանցավոր խմբավորման գործունեության շնորհիվ արտասահմանցիները կարողացել են անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան եւ ԵՄ այլ երկրներ: