«Բավարիայի» նախագահը՝ Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին:
«Մամուլը հաճախ է գրում, որ մենք ցանկանում ենք ձեռք բերել Ռոնալդուին: Իհարկե, աշխարհի լավագույն ֆուտբոլիստները միշտ էլ մեր ակումբի ուշադրության կենտրոնում են, սակայն Ռոնալդուն չափազանց ծեր է «Բավարիա» տեղափոխվելու համար»,- Հայների խոսքը փոխանցում է Bild-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
35-ամյա հարձակվողի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: