Լուսանկարիչը պատահաբար ֆիքսել է օձերով լի ճահիճն ընկած մարդուն օգնության ձեռք մեկնած օրանգուտանին
Բնությունը երբեք չի դադարում զարմացնել, եւ Բորնեո կղզում օրանգուտանի պահվածքը հուզել է երկրաբան, սիրողական լուսանկարիչ Անիլ Պրաբհաքարի հետեւորդներին, հաղորդում է CNN-ը:
Լուսանկարիչը օրանգուտանների փրկման հարցերով հիմնադրամից իր ընկերների հետ գտնվել է անտառում, երբ դարձել է այդ զարմանալի տեսարանի ականատեսը:
Ավելի ուշ նա հեռուստաալիքին պատմել է, որ այդ վայրը լի է օձերով:
Օրանգուտանը մոտեցել է ճահճում գտնվող մարդուն եւ մեկնել ձեռքը օգնելու համար:
Լուսանկարչի խոսքով՝ այդ վայրում առկա թունավոր օձերը վտանգ են ներկայացնում նաեւ Բորնեոյի օրանգուտանների համար, որոնք գտնվում են ոչնչացման եզրին անտառային հրդեհների, որսագողների պատճառով:
Հուզիչ լուսանկարն Instagram-ում 15 000 հավանում է ստացել: