Էլ Պասոյի հրաձիգին 90 մեղադրանք է առաջադրվել ատելության հիմքով հանցանք կատարելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart խանութում 22 մարդու սպանած Պատրիկ Կրուզիուսին 90 մեղադրանք է առաջադրվել ատելության հիմքով հանցանք կատարելու համար, հաղորդում է BBC News-ը:
21-ամյա մեղադրյալին մահապատիժ է սպառնում, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի 2019 թվականի օգոստոսին հարձակում կատարելու մեջ:
Դատախազությունը հանցանքը ներքին ահաբեկչություն է անվանել:
Էլ Պասոյի ողբերգությունը համարվում է ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաարյունալի էջերից մեկը:
Հիշեցնենք, որ ինքը՝ Կրուզիուսը, խոստովանել է, որ 11 ժամ ճանապարհ է անցել հայրենի Ալլեն քաղաքից եւ մեկնել Էլ Պասո, որպեսզի գնդակահարի մեքսիկացիներին: