Թրամփն աշխատանքից ազատել է 2 մարդու, որոնք որպես վկա ելույթ են ունեցել իմպիչմենթի շրջանակում
Թրամփն աշխատանքից ազատել է 2 բարձրաստիճան անձի, որոնք որպես վկա ելույթ են ունեցել իր դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակում, հաղորդում է BBC-ը:
ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը հայտարարել է, որ իրեն հայտնել են, որ նախագահը մտադիր է անհապաղ հետ կանչել իրեն:
«Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին ծառայելու հնարավորության համար, պետքարտուղար Պոմպեոյին հետեւողական աջակցության եւ բացառիկ պրոսեֆիոնալիզմի համար»,- այդ կապակցությամբ հայտարարել է Գորդոնը:
Մինչ այդ աշխատանքից ազատվել էր Սպիտակ տան Ուկրաինայի հարցերով փորձագետ, փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը:
ԱՄՆ նախագահն աշխատանքից ազատել է նաեւ Վինդմանի զույգ եղբորը՝ Եվգենի Վինդմանին, որը Անվտանգության խորհրդում իրավաբան էր:
Ավելի վաղ հայտնի է դարձել իմպիչմենթի շրջանակում ցուցմունք տված մի շարք անձանց աշխատանքից ազատման մասին: