Ուհան՝ քաղաք-ուրվական. անօդաչու թռչող սարքից արված կադրեր անմարդ քաղաքից
Հունվարի 23-ին Չինաստանի կառավարությունը կարանտինային կարգադրությունն է տվել Ուհան քաղաքին՝ կապված 2019-nCov կորոնավիրուսի տարածման հետ: Քաղաքում արգելվել են բոլոր ժամանցային միջոցառումները, փակ են շուկաներն ու բոլոր վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, դադարեցվել է երկաթուղային եւ ավիահաղորդակցությունը: Հունվարի 26-ին Ուհանում արգելվել է մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը: Նախկինի պես թույլատրվում են միայն մթերքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները եւ տաքսիները, հաղորդում է Nat-geo-ն:
ABC News-ի եւ EuroNews-ի անօդաչու թռչող սարքերը կարդրեր են արել անմարդ քաղաքից: Բարերում, պարկերում կամ քաղաքի կենտրոնում մարդիկ չկան: Բնակիչների մեծ մասը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս տնից՝ ուտելիք եւ դիմակներ գնելու համար:
Ուհանից հետո կարանտինի համար փակվեցին 15 հարեւան քաղաքներ: Ընդհանուր առմամբ, մեկուսացված է 45 մլն մարդ:
Քաղաքը կարճ ժամկետում հավելյալ բժշկական հաստատություններ է հիմնել կորոնավիրուսով պացիենտների համար: Ուհանում սպորտային ստադիոններն ու այլ հաստատություններ վերածվել են ժամանակավոր հիվանդանոցների: