Վինիսիուս. Ցանկանում եմ մնալ «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետաքրքրության մասին:
«Ես ուրախ եմ, որ նման բարձրակարգ թիմերը հետաքրքրվում են իմ ծառայություններով, սակայն այստեղ հարցեր լինել չեն կարող: Ես երջանիկ եմ «Ռեալում» և ցանկանում եմ մնալ այստեղ:
Աստիճանաբար լավ մարզավիճակ եմ ձեռք բերում: Ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- 19-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: