«Արսենալը» պաշտոն կառաջարկի Վենգերին
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը քննարկում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
The Mirror-ի տեղեկություններով՝ «Արսենալի» ղեկավարությունը կարծում է, որ Արսեն Վենգերն իր ներկայությամբ կարող է դրական փոփոխություններ կատարել ակումբի կառավարման համակարգում և փոխել թիմի մթնոլորտը:
Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: Ֆրանսիացի մասնագետին լոնդոնյան ակումբում փոխարինեց Ունաի Էմերին, որի պաշտոնանկությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց թիմի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետային:
Պրեմյեր լիգայի 25-րդ տուրից հետո «Արսենալը» մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է՝ 31 միավորով: