«Լոռին» պայմանագիր է կնքել «Սպորտինգի» սանի հետ
Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։
Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։
Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտ։