Հայրը «հանճարեղ» միջոց է հորինել՝ լաց լինող որդուն հանգստացնելու համար
ԱՄՆ բնակիչ Լոնի Քարթերը լացող երեխային հանգստացնելու օրիգինալ ձև է ցուցադրել. նա ձայնագրել է որդու ճիչը եւ միացրել է ձայնագրությունը նրա համար, ինչից հետո տղան հանդարտվել է: The Sun-ը, որը եւ պատմել է ամերիկացու ինովացիայի մասին, իր առաջարկած մեթոդը «հանճարեղ» է համարել:
Կարճ տեսանյութում վեց ամսական երեխան դադարում է լաց լինել, երբ լսում հոր արած ձայնագրությունը: «Դա դու ես, ընկե'ր: Ահա' թե ինչպես ես դու հնչում»,- դիմում է հայրը որդուն:
Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի նորարությունը ֆենոմենալ համարել: Salam նիքով օգտատերը ենթադրել է, որ երեխան լաց է լինում սենյակում հնչող երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել է, որ տղային հանգստացնելու շատ ավելի արդյունավետ միջոց կլիներ պարզապես նրան գրկելը, փոխանցում է «Լենատ»-ն:
Տեսանյութն՝ այստեղ: