«Չելսին» նոր դարպասապահ է փնտրում
«Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, տեղեկացնում է Goal.com-ը:
«Չելսիի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են 25-ամյա դարպասապահի մրցելույթներից և մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Արիսաբալագային:
Կեպա Արիսաբալագային փոխարինելու գլխավոր թեկնածուն հոլանդական «Այաքսի» և Կամերունի ազգային հավաքականի 23-ամյա դարպասապահ Անդրե Օնանան է:
Հիշեցնենք, որ Արիսաբալագան ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահն է: 2018 թվականին իսպանացի դարպասապահի տեղափոխության դիմաց «Չելսին» Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 80 միլիոն եվրո: