Մերձմոսկովյան շրջանում թոշակառուն ողջ է մնացել գլխին 14 կրակոցից հետո
Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքի բնակիչը ողջ է մնացել գլխին առնվազն 14 կրակոցից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՔԿ-ն։
Նոգինսկի քննչական բաժանմունքի կողմից տեղի բնակչին իր հորը սպանելու փորձի մեղադրանք է առաջադրվել։
Նախնական տվյալներով՝ մեղադրյալը եկել է հոր բնակարան եւ, շեմին կանգնած, տրավմատիկ ատրճանակից առնվազն 14 անգամ կրակել է նրա գլխին։ Թոշակառուն շտապ հոսպիտալացվել է եւ վիրահատվել, իսկ նրա որդին օպերատիվ-հետախուզական գործողությունների հետեւանքով կալանավորվել է։
Մեղադրյալի ավտոմեքենայում հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել։ Շուտով նրա հանդեպ խափանման միջոց կընտրվի։