Վանաձորում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարող 21-ամյա կասկածյալին գտել են ժամեր անց (Տեսանյութ և լուսանկարներ)
Ոստիկանները փետրվարի 5-ին բացահայտել են Վանաձորում Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանի սպանության դեպքը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բացատրական աշխատանքների արդյունքում դեպքից ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ներկայացել նույն ավանի բնակիչ՝ 21-ամյա Է. Վ-ն, ով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել էին 51-ամյա Շահեն Գրիգորյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի եւ մարմնի տարբեր մասերում կային հարվածի բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։