«Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին չեմ ուզում պատմել, որ չվտանգեմ հնարավոր ծրագրերը». Վանեցյան
Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեն այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում, մեր երկրի համար: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, եւ մեր հանրությունը կտեղեկանա, ու ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասների մասին: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է»,-ասել է նա: