Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է Ռոնալդուի տարեդարձը
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին նշեց ծննդյան 35-ամյակը:
Ռոնալդուի տարեդարձը շնորհավորել է պորտուգալացի հարձակվողի նախկին ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Շնորհավորում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տարեդարձը: Մենք քեզ հիշում ենք, Ռոնալդու»,- Պերեսի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին: