Վստահ եմ՝ «Բարսելոնան» պատվով դուրս կգա այս իրավիճակից. Զիդան
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայում իր թիմի գլխավոր մրցակից կատալոնական «Բարսելոնայի» մրցելույթների մասին:
«Բարձրակարգ թիմերը միշտ պատվով են դուրս գալիս ճգնաժամերից: Վստահ եմ, որ «Բարսելոնան» շատ շուտ կհաղթահարի այս իրավիճակը և բարձրակարգ ֆուտբոլ կցուցադրի:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և հաջող կանցկացնենք մրցաշրջանի երկրորդ հատվածը»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալն» առաջատար է՝ 49 միավորով: «Բարսելոնան» 46 միավորով երկրորդն է: