Սպանություն Լոռու մարզում. Վանաձորում՝ վագոն-տնակի մեջ, հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 51-ամյա Շահեն Գրիգորյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի և մարմնի տարբեր մասերում կան հարվածի բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ սպանությունը կատարող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։