Վթարի ենթարկված 99 համարի «Գազել»-ի ուղևորներից երեք կին տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ. Ինչպես կարող էր երթուղայինի վարորդը լինել ոչ սթափ վիճակում և ով է պատասխանատուն
Վթարի ենթարկված 99 համարի «Գազել»-ի ուղևորներից երեք կին տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
«Աստղիկ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայության ղեկավար Մանուկ Յազչյանը պատմել է նրանց ստացած վնասվածքների և նրանց վիճակի մասին․ «Այսօր 9։30-ի սահմաններում շտապօգնության երկու բրիգադների կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կանայք՝ 1981, 1961 և 1962 թվականինների ծնված։
Նրանք անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում հետազոտվել են, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ունեն մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր, պատռված վերքեր, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, մշակվել ենք վերքերը, տրվել են խորհուրդներ, կատարվել են նշանակումներ, մոտ 3 ժամ հսկվել են, իրականացվել են կրկնակի սոնոգրաֆիաներ, հուսով ենք, որ կճանապարհենք տուն։ Վիճակըգնահատվում է բավարար, գիտակից են, կյանքին վտանգ սպառնացող ախտորոշում չունենք»։