Մաժիլիսը հավանություն է տվել ՀՀ-ի հետ համաձայնագրին, որը պարզեցնում է պաշտոնական փաստաթղթերի փոխճանաչման կարգը
Լիագումար նիստում Մաժիլիսը հավանություն է տվել նոտաների փոխանակման ձեւում պաշտոնական փաստաթղթերի ճանաչման մասին համաձայնագրի վավերացմանը, որոնք հաստատում են Ղազախստանի եւ Հայաստանի իրավասու մարմինների կողմից Կրկնակի հարկումից խուսափելու եւ եկամտահարկի ու գույքահարկի հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի շրջանակում տրված ռեզիդենտությունը, փոխանցում է Kazpravda.kz-ը:
«Համաձայնագիրը երկկողմ միջազգային պայմանագիր է եւ կնքվում է պաշտոնական փաստաթղթերի ճանաչման պարզեցված կարգ սահմանելու նպատակով, որոնք հաստատում են Ղազախստանի եւ Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը»,- լիագումար նիստում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը:
Նրա խոսքով՝ այս կարգը երկու պետությունների հարկատուներին թույլ կտա հարկային գործակալին ներկայացնել ռեզիդենտությունը հաստատող փաստաթուղթ:
Կարգը կիրառվելու է հետադարձ ուժով՝ 2012 թվականի հունվարի 1-ից, հստակեցրել է ղազախ նախարարը:
«Նման հետադարձ ուժը 2 պետությունների հարկատուներին թույլ կտա խուսափել կրկնակի հարկման ռիսկից»,- նշել է Սմաիլովը: