Սոլեյմանիի սպանությունից հետո առաջին անգամ ամերիկյան բարձրաստիճան զինվորական է այցելել Իրաք
ԱՄՆ ռազմածովային նավատորմի գեներալ Ֆրենկ Մաքեզին դարձել է առաջին ամերիկյան բարձրաստիճան զինվորականը, որն այցելել է Իրաք՝ ԱՄՆ ՌԾՈՒ ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, հայտնում է Associated Press-ը։
Մաքենզին հանդիպել է երկրի առաջնորդների հետ, այնուհետեւ այցելել է ամերիկյան զինծառայողներին «Ալ Ասադ» ՌԾՈՒ բազայում, որը անցյալ ամիս ռմբակոծվել էր իրանցիների կողմից։
Գործակալությունը հայտնում է, որ որոշ լրագրողների, որոնք ճանապարհորդել են գեներալի հետ Մերձավոր Արեւելքով, չի հաջողվել նրա հետ Իրաք գնալ, քանի որ վիզաներ չեն ունեցել։