Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում. (Լուսանկար և տեսանյութ)
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշների կազմը: Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը կմասնակցի ամբողջական կազմով:
Եվրոպայի առաջնությանը կպայքարեն՝ 51 կգ Միհրան Ջաբուրյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վալոդյա Ֆրագուլյանը, 70 կգ Գեւորգ Մխեյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը, 79 կգ Արման Ավագյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը, 92 կգ Մարզպետ Գալստյանը, 97 կգ Սարգիս Հովսեփյանը, 125 կգ Լեւան Բերիանիձեն:
Ազատ ոճայինները կմեկնարկեն փետրվարի 14-ին: Հաբեթնակ Կուրղինյանի հետ մրցավայր կմեկնի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը:
Լուսինե Շահբազյան