ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով բարձրացել են պաշտպանիչ դիմակների գները
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման հետ կապված բարձրացել են պաշտպանիչ դիմակների գները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
New York Post-ի հաղորդմամբ՝ վերջին 10 տարում Novotel ընկերության բազմակի օգտագործման բժշկական դիմակները գները Amazon կայքում բարձրացել են գրեթե 2 անգամ՝ մեկ հատի համար 14,99 դոլարից հասնելով 27,99 դոլարի, իսկ փուշուց պաշտպանվելու համար նախատեսված AxPower ռեսպիրատորները, որոնք նախկինում արժեին 15,99 դոլար, այժմ վաճառվում են 40,99 դոլարով:
Պարբերականի տվյալներով՝ մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները գները ավելի «խելամիտ» են՝ 30 դոլար 100 հատի համար:
Ընդ որում, Նյու Յորքի խանութների մեծ մասում պաշտպանիչ դիմակներ անհնար է գտնել արդեն մեկ շաբաթից ավելի: «Մենք դիմակներ այլեւս չունենք»,- ասել է դեղատներից մեկի մենեջերը:
ԱՄՆ իշխանությունները բնակիչներին վստահեցրել են, որ խուճապի պատճառներ չկան, իսկ մասնագետները խոսում են դիմակներ կրելու անհրաժեշտության բացակայության մասին:
«Մենք երբեք խորհուրդ չենք տալիս դիմակ կրել՝ որպես ռեսպիրատոր հիվանդությունները կանխելու միջոց: Եվ, իհարկե, այժմ այս նոր վիրուսի դեպքում նույնպես նման խորհուրդներ չենք տալիս»,- CNBC հեռուստաալիքը մեջբերել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների (Centers for Disease Control and Prevention, CDC) ներկայացուցչի խոսքը: