Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ նվաճեց AusOpen-ի տիտղոսը
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ պաշտպանելով անցած տարի նվաճած տիտղոսը։
Եզրափակիչում 32-ամյա սերբ մարզիկը մրցեց 26-ամյա ավստրիացի Դոմինիկի Տիմի հետ եւ հաղթանակ տարավ հինգ սեթում՝ 6։4, 4։6, 2։6, 6։3, 6։4։ Պայքարը տեւեց 4 ժամ 3 րոպե։
Աշխարհի 5-րդ ռակետ Դոմինիկ Տիմը պատմության մեջ առաջին ավստրիացի թենիսիստն է, որը հանդես եկավ այս մրցաշարի եզրափակիչում։
Ջոկովիչը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Տեսանյութը` այստեղ: