Լոնդոնը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կաբինետը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո: Նա պատրաստել է ծրագրեր ԵՄ-ից բոլոր ապրանքների վրա մաքսային և սահմանային վերահսկողություն սահմանելու վերաբերյալ, որպեսզի հետագա պայմանավորվածության մեջ հասնի լավագույն պայմանների: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրին:
Նրա խոսքով՝ բացառապես նման ստուգումների ռիսկը հաղթաթուղթ կդառնա առաջիկա բանակցությունների ժամանակ, որոնք մինչև տարեվերջ պետք է ավարտվեն նոր առևտրային պայմանագրով:
Եթե կողմերը համաձայնության չգան, ապա Մեծ Բրիտանիայի սահմանին կսկսեն ստուգել բոլոր արտահանվող հռչակագրերը, ինչպես նաև անվտանգության հռչակագիրը, անասնաբուժական հավաստագրերը և այդ բնույթի այլ փաստաթղթեր: Այդպիսի գործողությունները, պարբերականի զրուցակցի գնահատականներով, կհանգեցնի սահմանային ծառայությունների ծանրաբեռնվածության, սակայն կառավարությունը պատրաստ է գնալ դրան: