Նեյմարը մազերը ներկել է վարդագույն (ֆոտո)
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Նեյմարը մազերը ներկել է վարդագույն։
Նոր սանրվածքով նա մասնակցել է «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը։ Փարիզյան թիմը հաղթել է 5։0 հաշվով, Նեյմարը դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։