Ֆրանսիացի Յոան Գուֆրանն՝ «Արարատ-Արմենիայի» խաղացող
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Յոան Գուֆրանը եղել է ֆրանսիական «Կանի», «Բորդոյի», անգլիական «Նյուքասլի» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ:
Յոան Գուֆրանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: