Պաղեստինի նախագահը սպառնացել է խզել հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ` «դարի գործարքի» պատճառով
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը սպառնացել է խզել հարաբերություններն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ` Կահիրեում կայացած Արաբական պետությունների լիգայի երկրների հանդիպման ժամանակ «դարի գործարքի» պատճառով, հայտնում է Al-Arabiya-ն:
Աբասի խոսքով` նա Իսրայելին եւ ԱՄՆ-ին հայտարարել է, որ «նրանց հետ հարաբերություններ չեն լինի, ներառյալ` անվտանգության հետ կապված հարաբերությունները»` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» պատճառով, որն ընդունվել է Իսրայելի շահերից ելնելով:
Պաղեստինի առաջնորդը հավելել է, որ հրաժարվել է պատասխանել Թրամփի հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին, քանի որ գիտի, որ «նա օգտագործում է դա, որպեսզի ասի, որ խորհրդակցել է ինձ հետ»: