Սուխումի քաղաքապետին Աբխազիայի նախագահի թեկնածու են առաջադրել
Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախաձեռնող խմբի, որը Սուխումի քաղաքապետ Կան Կվարչիայի թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահի պաշտոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Աբխազիայի ԿԸՀ-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի ղեկավարի հրաժարականը պահանջող ցուցարարները հունվարի 9-ին ներխուժել են նախագահի նստավայր։ Հաջորդ օրը Աբխազիայի գերագույն դատարանը չեղյալ էր համարել անցյալ տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Հունվարի 20-ին նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական էր տվել։ ԿԸՀ-ն կրկնակի ընտրությունները մարտի 22-ին է նշանակել։
Նշենք, որ Կվարչիան 2019թ․ հոկտեմբերի 21-ին նշանակվել էր Սուխումի քաղաքապետի պաշտոնակատար։
Նախկինում հաղորդվել էր, որ Աբխազիայի ԿԸՀ-ն գրանցել է «Ակզաարա» կուսակցությանը, որը, որպես նախագահի թեկնածու, առաջադրել է ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձապշբուի թեկնածոըթյունը, եւ նախաձեռնող խմբի, որն առաջադրել է Ասլան Բժանիայի թեկնածությունը։