Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն է. Փաշինյանը լայվ է մտել. (Տեսանյութ)
Այսօր`փետրվարի 1-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն է:
Այս առթիվ Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել եւ ցուցադրել` ինչպես է փոքրիկ Արփին երգով շնորհավորում մայրիկի ծնունդը, այնուհետեւ երգել են Փաշինյանի ավագ դուստրերը`Մարիամը եւ Շուշանը:
«Ես չեմ հասկանում, դուք իմ հայտարարությունները չե՞ք լսում, չե՞ք կարդում»,- արձագանքեց Փաշինյանը աղջիկների անգլերեն երգին:
Այնուհետեւ վարչապետը նշել է, որ կոնյակը, կոնֆետների մի մասը, հեռուստացույցով միացրած ալիքը հայկական է, եւ հավելել, որ կաճեն այս առումով: