Մոուրինյո. «Տոտենհեմ» ժամանելուս առաջին օրն Էրիկսենն ինձ ասաց, որ հեռանալու է
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Միլանի «Ինտեր» տեղափոխված դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի մասին:
«Ես գիտեի, որ Էրիկսենը մտադիր է հեռանալ: «Տոտենհեմ» ժամանելուս հենց առաջին օրը մենք զրույց ունեցանք, և Էրիկսենն ասաց, որ հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Արեցի ամեն ինչ, որպեսզի համոզեմ Էրիկսենին մնալ, սակայն նա արդեն համաձայնության էր եկել այլ թիմի հետ: Ամենայն բարին եմ մաղթում նրան իր նոր ակումբում»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» վճարել է 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից: