«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ». Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Աթլետիկոյի» հետ:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին, որի հաղթանակը գնահատվել է 1.70 գործակցով: Ոչ ոքին ստացել է 3.70, «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 4.70 գործակիցը:
Տեղեկացնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: