Հայկ Մարությանը թույլ չի տվել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործումը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»,-նշված է որոշման մեջ: