Մահացել է ԼՂՀ առաջին և հինգերորդ գումարումների պատգամավոր Հրանտ Սաֆարյանը
2020 թ․ հունվարի 30-ին կյանքից հեռացել է ԼՂՀ առաջին եւ հինգերորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը:
«Հրանտ Սաֆարյանը հայրենասեր, ազնիվ եւ բարի մարդու մեծ համբավ ուներ,իր գործի նվիրյալն էր:
Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ զորակցություն հայտնում նրա բոլոր հարազատներին, մերձավորներին ու ընկերներին:
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,-ասված է Արցախի ԱԺ հաղորդագրության մեջ: