Շվեյցարիայում մահացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը
Շվեյցարիայում մահացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Ղասիմովը։
Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, Ղասիմովը 82 տարեկան էր։
1992-1993 թվականներին նա զբաղեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Երկար տարիներ Ղասիմովը ընտանիքի հետ միասին ապրում էր տարագրման մեջ, շվեյցարական Լյուցեռն քաղաքում։