Ապրիլյանի ժամանակ եղել են բացթողումներ, բայց ոչ ճակատագրական սխալներ. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Մենք ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի և եզրակացություններ տա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում ինքը քննադատաբար է արտահայտվել այդ հանձնաժողովի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցերը այս հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկի:
«Ես իհարկե, այդ հանձնաժողովը չէի կազմի կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ-ի ղեկավարության հետ: Բայց քանի որ արդեն ստեղծվել է ԱԺ-ում, հանձաժողովը պետք է աշխատի, ես էլ իմ կողմից աջակցելու եմ»,-ասաց նա:
Մանրամասն` տեսանյութում