Հայաստանում խուլիգանության համար հետախուզվող Կուբայի երկու քաղաքացիների են գտել
Հունվարի 25-ին, ժամը 06.30-ին Այրումի հսկիչ անցագրային կետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել Կուբայի Հանրապետության 36-ամյա քաղաքացի Խոսե Վալդեսը:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 8-ից հետախուզվում էր Կենտրոնական բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի /Խուլիգանությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բացի այդ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել Կուբայի Հանրապետության 27-ամյա քաղաքացի Դարիեն Սուարեսը, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի /Խուլիգանությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: