Մի քանի տարում բնակարանային հերթացուցակում գտնվող բոլոր սպաների հարցը լուծվելու է. Բակո Սահակյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել:
«Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։
Նախագահ Սահակյանը սպաների հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս, մի շարք ուղղություններում հաստատված ծրագրեր կան՝ զորանոցներ, սպաների ծառայողական բնակարաններ, մեծածավալ աշխատանքներ առաջնագծում։
Նախագահը նաև տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ, առաջիկա մի քանի տարվա ընթացքում, բնակարանային հերթացուցակում գտնվող բոլոր սպաների հարցը լուծվելու է»,- գրել է նա։