Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ...

Մերձավորարևելյան կարգավորման «դարի գործարքը». ինչպես է արձագանքել աշխարհը Թրամփի առաջարկներին

Արդեն ավելի քան 70 տարի տեւող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման Վաշինգտոնի առաջարկած պլանը բավական հակասական գնահատականներ է ստացել միջազգային հանրության կողմից։ «Դարի գործարքը», ինչպես անվանում են փաստաթուղթը, որի գլխավոր դրույթները երեքշաբթի հնչեցրել են Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ոմանք համարում են «լուրջ առաջարկ», մյուսները կարծում են, որ դրա վրա «անգամ թանաք ծախսել չարժեր»,- գրում է ՏԱՍՍ-ը։

Հակամարտող կողմերի արձագանքը փաստաթղթին տրամագծորեն հակադիր է, թեեւ միանգամայն կանխատեսելի. Իսրայելի ղեկավարությունը ողջունել է գործարքը՝ համարելով, որ այն «փայլուն ապագա» է խոստանում իսրայելցիներն, իսկ Պաղեստինում առհասարակ չեն ընդունել փաստաթուղթը՝ այն անվանելով «դավադրություն, որը չի անցնի»։

ՄԱԿ-ում նշել են հիմնարար փաստաթղթերին հետեւելու կարեւորությունը, որոնք ավելի վաղ ընդունվել էին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի եւ գլխավոր վեհաժողովի կողմից։ Ինչպես հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, համաշխարհային կազմակերպությունը «հավատարիմ է մնում Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության լուծմանը ՄԱԿ բանաձեւերի, միջազգային իրավունքի եւ երկկողմ պայմանավորվածությունների, ինչպես նաեւ երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի 1967 թվականին անցկացված սահմանների տեսլականի հիման վրա։

Մոսկվան Վաշինգտոնի առաջարկին առայժմ զուսպ է արձագանքել։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ «դարի գործարքը» մանրամասն կուսումնասիրվի՝ ընդգծելով, որ ներկա պահին գլխավորը պաղեստինցիների եւ արաբական մյուս երկրների ներկայացուցիչների վերաբերմունքն է փաստաթղթին։

Գործարքի էությունը

Սպիտակ տան կայքում հրապարակված 180 էջանոց փաստաթուղթը կազմված է երկու մասից՝ տնտեսական եւ քաղաքական։ Տնտեսական կողմերը հրապարակվել էին դեռեւս անցած տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասների մասին հայտնի դարձավ միայն հիմա։

Պլանի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը։ Պաղեստինի տարածքը, որը կազմված է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի Արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել տրանսպորտային արագընթաց հաղորդակցությամբ, այդպիսով, ըստ Թրամփի, արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա։ Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ԱՄՆ-ը մտադիր է օրինական համարել հրեական բնակավայրերը օկուպացված պաղեստինյան հողերում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին, այսինքն՝ այդկերպ Իսրայելինը համարել 1967-ից հետո զավթված հողերը։ Հատկանշական է, որ Թվիթերի իր էջում ԱՄՆ նախագահը տեղադրել է համապատասխան քարտեզ, որի վրա պատկերված են ապագա փոփոխությունները, որոնք կանխատեսում է «գործարքը»։

Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (ըստ Նեթանյահուի՝ խոսքը Երուսաղեմի Աբու Դիս արվարձանի մասին է) եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը։

Որպես խաղաղ գործընթացի պայման ԱՄՆ նախագահը նշել է Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից։ Ընդ որում՝ Վաշինգտոնը պնդում է չորս տարով «սառեցնել» հրեական բնակավայրերի շինարարության ծրագրերը պաղեստինյան տարածքում։ Որպես կարգավորման պայման ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ։

Հակամարտող կողմերի արձագանքը

Իսրայելի վարչապետը հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները։ Նեթանյահուի խոսքով՝ «գործարքը» առաջարկում է «երկարատեւ խաղաղության իրատեսական ճանապարհ»։ Նա նաեւ ընդգծել է, որ Վաշինգտոնի պլանը «Իսրայելին մշտական արեւելյան սահման է տալիս, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն»։ Բացի այդ, Իսրայելի Kan պետական ռադիոյի տեղեկատվությամբ՝ հրեական պետության վարչապետը մտադիր է արդեն փետրվարի 2-ին կառավարության հաստատմանը ներկայացնել Հորդանանի հովտի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վրա իսրայելական ինքնիշխանության տարածման հարցը։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի ընդունել ԱՄՆ նախագահի պլանը՝ այն անվանելով դավադրություն, որը չի անցնի։ «Մենք գերակայությունը տալիս ենք դիմադրության ճակատին, որպեսզի խափանենք իսրայելական պլանները»,- ընդգծել է Պաղեստինի նախագահը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իսրայելի հետ, բայց միջազգային միջնորդների (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ եւ ԵՄ) «քառյակի» հովանու ներքո։

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ իսլամական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ավելի խիստ է իր արտահայտություններում, նա իր Թվիթերում գրել է, որ «Թրամփը եւ նրա գործարքը կմտնեն պատմության աղբանոց», եւ որ այն նույնիսկ «չարժե այն թանաքը, որով գրվել է»։

«Մղձավանջ աշխարհի եւ տարածաշրջանի համար»

«Դարի գործարքի» խիստ քննադատությամբ հանդես են եկել Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչները։ Անկարայում ամերիկացիների առաջարկած խաղաղ պլանն անվանել են «մեռելածին»։ Թուրքիայի ԱԳՆ հատուկ հայտարարությունում Վաշինգտոնի պլանն անվանվել է ոչ այլ կերպ, քան «անեքսիա՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնազավթմանն ու երկու պետությունների (գոյության գաղափարի) վերացմանը»։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա «քայլեր»՝ ուղղված Իսրայելի օկուպացիայի լեգիտիմացմանն ու բռնապետությանը»։

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, իր հերթին, Սպիտակ տան փաստաթուղթն անվանել է «մղձավանջ աշխարհի եւ տարածաշրջանի համար»՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախաձեռնությունը «կդառնա տագնապի զանգ բոլոր մուսուլմանների համար, որպեսզի միավորվեն»։ Ինչպես ընդգծել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, ներկայում Թեհրանը «պատրաստակամություն է հայտնում համագործակցելու հանուն մուսուլմանական աշխարհի միասնության՝ այս մեծ դավադրությանը դիմակայելու նպատակով»՝ նկատի ունենալով «դարի գործարքը»։

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կուսակցությունը Սպիտակ տան պլանն անվանել է «խայտառակության գործարք»։ Ինչպես նշվում է «Հեզբոլլահի» հատուկ հայտարարությունում, որը հաղորդել է «Ալ Մանար» հեռուստակայանը, «այն, ինչ տեղի ունեցավ երեքշաբթի Վաշինգտոնում, արաբական մի շարք ռեժիմների դավաճանության հետեւանքն է, որոնք անդրկուլիսյան դավադրության համամասնակիցներն են»։

Դիրքերի անփոփոխություն

«Գործարքի» հանդեպ ավելի զուսպ արձագանք ցուցաբերել են Եգիպտոսն ու Հորդանանը, արաբական աշխարհի սակավաթիվ երկրներից, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչպես նաեւ հրեական պետության հետ ստորագրել են համաձայնագրեր։

Կահիրեում «շահագրգիռ» երկու կողմերին կոչ են արել մանրազնին ուսումնասիրել ամերիկյան տեսլականը, պարզել նրա բոլոր կողմերը եւ բացել երկխոսության ուղի ԱՄՆ հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար։ Բացի այդ, ինչպես ընդգծել են Եգիպտոսի ԱԳՆ-ում, Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ամփոփիչ համաձայնագիրը պետք է համապատասխանի «երկու ժողովուրդների ակնկալիքներին համապարփակ եւ արդար խաղաղության հասնելու» եւ «անկախ պաղեստինյան պետության ստեղծման» համար։

Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման աս Սաֆադին նշել է, որ Ամանը հավատարիմ է մնում երկու պետությունների հիման վրա մերձավորարեւելյան կարգավորման հիմնարար սկզբունքին։ Հաշիմիների թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գալիք խորհրդակցության կարեւորությունը «գործարքի» վերաբերյալ արաբների ընդհանուր դիրքորոշման մշակման համար։ Ենթադրվում է, որ խորհրդակցությունը տեղի կունենա շաբաթ օրը Կահիրեում։

Թրամփի վարչակազմի ջանքերը բարձր են գնահատել Էր Ռիադում։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ չորեքշաբթի տարածված հայտարարությունում, ըստ Sky News Arabia հեռուստաալիքի, ընդգծվել է, որ թագավորությունն աջակցում է «խաղաղ բանակցությունների սկիզբը պաղեստինյան եւ իսրայելական կողմերի միջեւ ՄիացյալՆահանգների հովանու ներքո»։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր WAFA գործակալությունը, Թրամփի կողմից պլանի հրապարակումից հետո սաուդյան միապետ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը զանգահարել էր Պաղեստինի նախագահ Աբասին եւ հավաստիացրել, որ թագավորության դիրքորոշումը պաղեստինյան հարցում մնում է անփոփոխ։

Եվրոպայի արձագանքը

Եվրոպական մայրցամաքում լիովին հակադիր գնահատականներ հնչեցին մերձավորարեւելյան կարգավորման գործարքի վերաբերյալ։ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնի առաջարկությունները չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք ԵՄ-ը ներկայացնում է խնդրի լուծման համար։ «Կայուն խաղաղությունը պահանջում է, որպեսզի բանակցություններին մասնակցեն երկու կողմերը։ Անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի կարիքները»,- նշել է նա ТТ գործակալության հարցազրույցում։

Նման կարծիքի է նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։ «ԱՄՆ առաջարկը հարցեր է առաջացնում, որոնք մենք կքննարկենք ԵՄ-ում մեր գործընկերների հետ։ Այդ թվում է նաեւ հակամարտության կողմերի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչպես նաեւ (այդ պլանի) առնչությունը ընդունված միջազգային չափանիշներին եւ իրավական դրույթներին»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը ողջունել է «դարի գործարքը»՝ այն անվանելով լուրջ առաջարկ, որը, ըստ նրա, «ժամանակի եւ մեծ ջանքերի արդյունքն է»։

Մոսկվայի արձագանքը

Մոսկվայում «գործարքին» առայժմ բավական զուսպ են արձագանքում եւ որեւէ կոնկրետ գնահատական չեն տալիս։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Ռուսաստանը կուսումնասիրի մերձավորարեւելյան կարգավորման ԱՄՆ առաջարկը։ Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Բոգդանովը, այժմ կարեւոր է, «որպեսզի պաղեստինցիները եւ արաբները հայտնեն իրենց վերաբերմունքը (գործարքին)»։

դիտվել է 203 անգամ
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan