Այրվող «Էնիգմա Աստրալիս» նավը խորտակվել է Օխոտի ծովում
«Էնիգմա Աստրալիս» ձկնորսական նավը, որի վրա հունվարի 21-ին հրդեհ էր բռնկվել, խորտակվել է Օխոտի ծովում, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտում»:
«Հաստատվել է, որ Օխոտի ծովի հատակին հայտնաբերվել է «Էնիգմա Աստրալիս» նավը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հունվարի 25-ին կորել էր նավի հետ ռադիոլոկացիոն կապը, հունվարի 28-ին որոնողական աշխատանքների ժամանակ «Իմատրա» տրաուլերը հիդրոլոկատորով խորության մեջ օբյեկտ էր հայտնաբերել, ենթադրաբար՝ «Էնիգմա Աստրալիս» նավը:
Մագադանից 130 կմ հեռավորությամբ Օխոտի ծովում ձկնորսությամբ զբաղվող ձկնորսանավը հունվարի 21-ին այրվել էր, հրդեհը չէր դադարել գրեթե 4 օր: Անձնակազմի բոլոր անդամներին առաջին իսկ օրը տարհանել էին: Փրկարարները սկզբում չէին կարողանում նավի վրա իջնել պայթյունի վտանգի, այնուհետեւ փոթորկի պատճառով: Հունվարի 26-ին «Էնիգմա Աստրալիսը» լոկատորների էկրաններից անհետացել էր, սկսվել էր այդ շրջանում գտնվող 11 նավերի մասնակցությամբ որոնողական գործողությունը: