Ուկրաինացի միլիարդատերը Ֆրանսիայում 200 մլն եվրոյով թագավորական առանձնատուն է գնել
Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմետովը, Ֆրանսիայում գնել է մի ժամանակ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին (1865 - 1909) պատկանած առանձնատունը 200 մլն եվրոյով, տեղեկացնում է Forbes պարբերականը։
Գործարարի SCM Holdings Limited ընկերությունը տունը գնել է ալկոհոլային ըմպելիքների իտալական արտադրող Campari Group-ից։ Գործարքն անվանել են «երկարաժամկետ ներդրում»։
SCM Holdings Limited-ի հաղորդագրությունում նշված է, որ ընկերությունը անշարժ գույքը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում համարում է մետաղներին, էներգիային, պղնձին, տրանսպորտին հավասար «օգտակար հանածո»։
Les Cedres առանձնատունը, որը 14 ննջասենյակ ունի, զբաղեցնում է 35 ակր տարածք Սեն Ժան Կապ Ֆերա համայնքում։ Մի ժամանակ այն պատկանել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին։
1920-ական թվականներին այն գնել է Մարնիե ընտանիքը, որն զբաղվում էր Grand Marnier լիկյորի արտադրությամբ։ 2016-ին Campari-ն գնել է Grand Marnier Group-ը, այդ ժամանակ էլ ստացել է նաեւ Les Cedres առանձնատունը։ Մեկ տարի հետո Campari-ն վարձել է Savills-ի բրոքերի, որպեսզի վաճառի առանձնատունը 350 մլն եվրոյով։