Անգլիայի գավաթ. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Հայտնի են դարձել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի զույգերը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ: «Լիվերպուլը» կմրցի «Չելսի» - «Շրուսբերի» զույգի հաղթողի, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Նորթհեմփթոն» -«Դերբի Քաունթի» զույգի հաղթողի հետ: «Բորնմութին» հաղթելու դեպքում «Արսենալը» 1/8 եզրափակիչում կմրցի «Պորտսմութի» հետ: «Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Նորվիչը»:
1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 2-5-ը:
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Շեֆիլդ Ուենսդեյ» - «Մանչեսթեր Սիթի»
«Չելսի» - «Շրուսբերի» / «Լիվերպուլ»
«Լեսթեր» - «Քովենթրի» / «Բիրմինգհեմ»
«Նորթհեմփթոն» / «Դերբի Քաունթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեդինգ» / «Քարդիֆ Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»
«Սաութհեմփթոն» / «Տոտենհեմ» - «Նորվիչ Սիթի»
«Պորտսմութ» - «Բորնմութ» / «Արսենալ»
«Վեսթ Բրոմվիչ» - «Նյուքասլ» / «Օքսֆորդ Յունայթեդ»